Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 08-007-0059-0060 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ 63 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 30-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և փոխանակվող հողամասի սեփականատիրոջ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Գյումրու խճուղի 28/2 հասցեի, 08-007-0059-0060 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 63 քառակուսի մետր մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 30122024-08-0014), հավասար պայմաններով փոխանակել Վահան Ռաֆիկի Մխիթարյանին սեփականության իրավունքով պատկանող, 08-007-0059-0057 կադաստրային ծածկագրով 51,6 քառակուսի մետր մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 06112024-08-0043), բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասի հետ՝ քաղաքացուն պատկանող 08-007-0059-0058 կադաստրային ծածկագրով հողամասի նախնական մակերեսի վերականգնման նպատակով դրա հետ միավորելու և կառուցապատելու համար:

2.Հողամասերի փոխանակման հավասար պայմանների ապահովման համար, փոխանակվող հողամասերի մակերեսների տարբերության՝ 11,4 քառակուսի մետր մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 13920 (տասներեք հազար ինը հարյուր քսան) դրամը, քաղաքացի Վահան Ռաֆիկի Մխիթարյանի կողմից ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջե:

3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակության մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner