Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Ջուլիետա Կարապետի Մկրտչյանը 2024 թվականի հհոկտեմբերի 22-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 143,52 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և անավարտ հիմքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0010-0015 կադաստրային ծածկագրով 0,0621 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 143,52 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը և անավարտ հիմքը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-108-0010-0015 կադաստրային ծածկագրով, 0,0621 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, 36-րդ փողոց, 8/1 բնակելի տուն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 01102024-08-0056) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 696125 (վեց հարյուր իննսունվեց հազար, մեկ հարյուր քսանհինգ) դրամ արժեքով, որից՝ 376310 (երեք հարյուր յոթանասունվեց հազար, երեք հարյուր տաս) դրամը շինության արժեքն է, իսկ 319815 (երեք հարյուր տասնինը հազար, ութ հարյուր տասնհինգ) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Ջուլիետա Կարապետի Մկրտչյանին (ծնված 30/03/1959 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ջուլիետա Կարապետի Մկրտչյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |