Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի թիվ 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 12-րդ ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով հողամասի սեփականատերեր՝ Սմբատ Աղվանի Բեռնեցյանի և Աստղիկ Սարոյի Առաքելյանի համատեղ դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում, Ազատան բնակավայրը ներառող, միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 08-004-0674-0030 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի 0,03232 հեկտար մակերեսով, քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակություն՝ այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված անասնաշենքն օրինականացնելու և թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
2.Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: |