Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան գյուղի բնակիչ՝ Վահան Հորիկի Հարությունյանը 2024 թվականի նոյեմբերի 27-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 21,73 քառակուսի մետր մակերեսով հասարակական նշանակության պարիսպը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-076-0116-0059 կադաստրային ծածկագրով 0,0412 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 21,73 քառակուսի մետր մակերեսով հասարակական նշանակության պարիսպը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-076-0116-0059 կադաստրային ծածկագրով, 0,0412 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Ղարիբջանյան, 1/1 պարիսպ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23012025-08-0025) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 383108 (երեք հարյուր ութսուներեք հազար, մեկ հարյուր ութ) դրամ արժեքով, որից՝ 170928 (մեկ հարյուր յոթանասուն հազար, ինը հարյուր քսանութ) դրամը շինության արժեքն է, իսկ 212180 (երկու հարյուր տասներկու հազար, մեկ հարյուր ութսուն) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Վահան Հորիկի Հարությունյանին (ծնված 06/06/1980 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վահան Հորիկի Հարությունյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |