Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2024 թվականի օգոստոսի 22-ի թիվ 12784 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում գտնվող, 08-052-0527-0002 կադաստրային ծածկագրով, համայնքային սեփականություն հանդիսացող 0,037141 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում կառուցվող դպրոցի նոր շենքի սպասարկման նպատակով: |