Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17.1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Առափիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10 բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտուհի Անահիտ Արտակի Մնացականյանին՝ 2024 թվականին հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլում՝
ա. «Հայոց լեզու» առարկայից 1-ին կարգի դիպլոմով պարգևատրվելու համար՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ, ուսուցիչ Անահիտ Ալբերտի Հարությունյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
բ. «Հայոց պատմություն» առարկայից 1-ին կարգի դիպլոմով պարգևատրվելու համար՝ 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ, ուսուցիչ Աշոտ Գրիգորի Բարսեղյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
գ. «Ֆրանսերեն» առարկայից 3-րդ կարգի դիպլոմով պարգևատրվելու համար՝ 60000 (վաթսուն հազար) դրամ, ուսուցիչ Քրիստինե Հենրիի Գասպարյանին՝ 30000 (երեսուն հազար) դրամ:
2) «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարին մասնակից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Առափիի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտներ Վահե Հովհաննեսի Պոլեյանին, Մարի Էդիկի Սարգսյանին, Նարեկ Սուրենի Սարոյանին, Հարություն Խորենի Կարապետյանին, Արամ Արթուրի Հարությունյանին, Մարիամ Արկադիի Սարգսյանին, Հովհաննես Գարեգենի Սարգսյանին՝ 20000-ական ( քսան հազարական) դրամ: