Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 2-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Քաղաքացի Աշոտ Սեդրակի Միքաելյանի սեփականության իրավունքը ճանաչված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Կապս բնակավայրի 9 փողոց, 5 հասցեավորմամբ բնակելի նշանակության շինություններով զբաղեցված հողամասի սահմանված չափից՝ 1000 քառակուսի մետրից, ավելի օգտագործվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0,14707 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Աշոտ Սեդրակի Միքաելյանին:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասի վաճառքի գինը հաստատել կադաստրային արժեքի չափով՝ 495626 (չորս հարյուր իննսունհինգ հազար վեց հարյուր քսանվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի առուվաճառքի պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: