Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 219
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 21-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ , ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`

  1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքում գտնվող, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից 107.12994 հեկտար ընդհանուր մակերեսով 92 կտոր հողամասերի պահպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, դրանց բերրիությունը բարձրացնելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով օգտագործման տրամադրել վարձակալության իրավունքով՝ համաձայն հավելվածի:
  2. Հողամասերն օգտագործման տրամադրել մրցութային կարգով, լոտերի թիվը սահմանել 92:
  3. Հողամասերի տարեկան վարձավճարի մեկնարկային չափերը սահմանել սույն որոշման 1-ին կետի հավելվածում նշված լոտերին համապատասխան, համաձայն հավելվածի:
  4. Մրցույթային մեկ քայլը սահմանել մեկնարկային գնի 5 %-ի չափով:
  5. Հողամասերը վարձակալությամբ օգտագործման տրամադրել տաս տարի ժամկետով` մինչև 2032 թվականի նոյեմբերի 30-ը:
  6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերի համար կազմել հողաշինարարական գործ և օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner