Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 75-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի «բ» ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով «Արև-Վան» կրթամշակութային հասարակական կազմակերպության տնօրենի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի 7-րդ փողոց, 5 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական նշանակության շենքերը և դրանց սպասարկման ու պահպանման համար առանձնացված 08-020-0030-0017 կադաստրային ծածկագրով, 0,13474 հեկտար մակերեսով հողամասն անհատույց օգտագործման իրավունքով, անժամկետ տրամադրել «Արև-Վան» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը (հվհհ 05551141)՝ անվճար կրթական ծրագրեր և արտադպրոցական ու ոչ ֆորմալ կրթություն իրականացնելու նպատակով:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի 7-րդ փողոց, 5/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը «Արև-Վան» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին կնքված պայմանագիրը (վավերացված 23.04.2024թվական, գրանցամատյան թիվ 2597) լուծել և գույքը հետ վերցնել կազմակերպությունից: |