Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» 4639 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Ջրառատ, Ազատան, Ղարիբջանյան, Հայկավան, Այգաբաց, Մարմաշեն, Մայիսյան, Հովունի, Կապս, Կամո, Փոքրաշեն և Հովիտ բնակավայրերի եկեղեցիների էլեկտրամատակարարման և ջեռուցման ծախսերի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի թեմի առաջնորդարանին տրամադրել 1000000 /մեկ միլիոն/ դրամ:
|