Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի, կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշման 2-րդ հավելվածի 39-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած քաղաքացին՝ Ջամսիկա Շմավոնի Քոչարյանը 2024 թվականի դեկտեմբերի 26-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 157,89 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, նույն ծավալի մեջ կառուցված ձեղնահարկը, աստիճաններն ու ծածկը և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը համարվող 08-052-0039-0018 և 08-052-0039-0019 կադաստրային ծածկագրերով 0,08437 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրի տարածքում գտնվող, իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր չունեցող, սակայն ըստ էլեկտրոնային կադաստրային քարտեզի, քաղաքացու անվամբ հաշվառված 08-052-0039-0018 և 08-052-0039-0019 կադաստրային ծածկագրերով 0,08437 հեկտար մակերեսով հողամասը ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Կապս, 8-րդ փողոց, 16):
2.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 157,89 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տունը, նույն ծավալի մեջ կառուցված ձեղնահարկը, աստիճաններն ու ծածկը և դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 401640 (չորս հարյուր մեկ հազար վեց հարյուր քառասուն) դրամ արժեքով, որից՝ 117313 դրամը շինության արժեքն է, իսկ 284327 դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Ջամսիկա Շմավոնի Քոչարյանին (ծնված 10/02/1950 թվական):
3.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)սույն որոշման 2-րդ կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ վերջինիս միջոցներով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ջամսիկա Շմավոնի Քոչարյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |