Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 20-ի թիվ 161-Ա որոշումը և 2025 թվականի օգոստոսի 6-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-108-0118-0016 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2,95107 հեկտար հինգերորդ կարգի հնդավոր հողատեսքը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով` 210000 (երկու հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ «ԷԼԲԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, ի դեմս ընկերության տնօրեն Արտակ Արամի Ադամյանի, հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Խորենացու փողոց, շենք 6, բնակարան 45, հեռախոսահամար /094/91-57-52:
2. Օրենքով սահմանված կարգով «ԷԼԲԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ի դեմս ընկերության տնօրեն Արտակ Արամի Ադամյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել «ԷԼԲԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ի դեմս ընկերության տնօրեն՝ Արտակ Արամի Ադամյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: