Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 105-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2025 թվականի N 105-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԱԽՈՒՐՅԱՆԻ ԽՃՈՒՂԻ 16 ՀԱՍՑԵԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԸ ԱՇՈՏ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՅՈԹ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի ու 2-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Աշոտ Գվիդոնի Ֆարմանյանի դիմումը,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Ախուրյան բնակավայրի Ախուրյանի խճուղի, 16 հասցեի 191,68 քառակուսի մետր ներքին մակերեսով շենքը սեփականության իրավունքով, որպես բնակելի տուն վերափոխելու և օգտագործելու նպատակով, նվիրաբերել Աշոտ Գվիդոնի Ֆարմանյանի ընտանիքի հետևյալ յոթ անդամներին (այսուհետ՝ նվիրառուներ) ․

1) Ֆարմանյան Աշոտ Գվիդոնի՝ ինքը (ծնված 14/08/1973 թվական),

2) Իվանյան Աննա Սամվելի՝ կինը  (ծնված 03/02/1980 թվական),

3) Ֆարմանյան Հարություն Աշոտի՝ տղան (ծնված 16/04/2001 թվական),

4) Ֆարմանյան Արտաշես Աշոտի՝ տղան (ծնված 13/03/2005 թվական),

5) Ֆարմանյան Անի Աշոտի՝ աղջիկը (ծնված 10/07/2012 թվական),

6) Ֆարմանյան Գեղեցիկ Գեղամի՝ մայրը (ծնված 08/03/1953 թվական),

7) Ֆարմանյան Արտաշես Գվիդոնի՝ եղբայրը (ծնված 08/12/1971 թվական):

2. Որոշման 1-ին կետով նվիրաբերված բնակելի տնով զբաղեցված 08-007-0065-0035 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 600 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել նվիրառուներին:

3. Սույն որոշման 2-րդ կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 1221 դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 732600 (յոթ հարյուր երեսուներկու հազար, վեց հարյուր) դրամ:

4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության և հողամասի առուվաճառքի պայմանագրեր, ապահովել դրանց նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։


Կողմ -21

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ

ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(795.56 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner