Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղական տուրք և վճար վճարողների հաշվառման և գրանցամատյանների վարման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում տեղական տուրք և վճար վճարողների գրանցամատյանները վարվում են փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակներով: |