Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 209-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՎԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՐԵՔ ԿՏՈՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի, 76-րդ հոդվածի 3-րդ մասի, 94-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է`

 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջրառատ բնակավայրի տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի պահպանության գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու, դրանց բերրիությունը բարձրացնելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով օգտագործման տրամադրել վարձակալության իրավունքով:

 2․Հաստատել հողամասերի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրման մրցույթի պայմաններն ու վարձավճարի մեկնարկային չափերը՝ համաձայն հավելվածի։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՎԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(47.50 Կբ) ՀԱՎԵԼՎԱԾ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner