Այսօր: Ուրբաթ, 11 Հուլիսի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հուլիսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ՎԱՍԻԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 08-089-0114-0063 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՉԲԱՎԱՐԱՐՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐԿԱԴՐԱԲԱՐ ՔԱՆԴԵԼՈՒ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

  Քաղաքացի Արմեն Վասիլի Հարությունյանը (ծնված 1994 թվականի ապրիլի 4-ին) սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի տարածքում, Մ-7 միջպետական ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող, 08-089-0114-0063 կադատրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի հողամասում, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ կառուցել է հիմնական և ժամանակավոր շինություններ, որոնք 2020 թվականից շահագործում է որպես հուշաքարերի մշակման արհեստանոց։ Ինքնակամ կառույցները Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում Կադաստրի կոմիտեում հաշվառված չեն։

  Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2025 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ ՔՏՄ/21․02/11716-25 գրությունը, ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1․1-րդ և 3-րդ մասերի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ որոշում եմ․

1.  Հայաստաի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի մոտակայքում, Մ-7 միջպետական ճանապարհի հարևանությամբ գտնվող, քաղաքացի Արմեն Վասիլի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող 08-089-0114-0063 կադատրային կադատրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի հողամասում ինքնակամ կառուցված շինությունները քանդելու և հողամասը նախկին վիճակին վերականգնելու առաջարկություն ներկայացնել անշարժ գույքի սեփականատիրոջը, նախազգուշացնելով չկատարելու դեպքում, դրանք իրավասու մարմնի կողմից հարկադրաբար քանդելու մասին։

2.  Իրազեկել քաղաքացի Արմեն Վասիլի Հարությունյանին՝ երկամսյա ժամկետում սույն որոշումը բողոքարկելու իրավունքի, իսկ չբողոքարկվելու դեպքում՝ վեցամսյա ժամկետում ինքնակամ կառույցները չքանդելու և հողամասը նախկին վիճակին վերականգնելու պարտավորությունները չկատարելու հետևանքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության մասին։

3.  Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Ախուրյանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ՝ Լիպարիտ Տիգրանյանին։

4.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմեն Վասիլի Հարությունյանին իրազեկելու հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ ընդունող մարմնին կամ վարչական դատարան դիմելու միջոցով, որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մամեդ Սալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0299bd48-7f59-49dc-a00c-f66d459a0d98



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner