Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններն իրականացրած,քաղաքացին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո գյուղի բնակիչ՝ Նիկողայոս Ռաֆիկի Առաքելյանը 2024 թվականի մայիսի 31-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 78,95 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 33,61 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 8,21 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը և 2,53 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, համայնքի սեփականությունը հանդիսացող 08-051-0001-0028 կադաստրային ծածկագրով 0,01151 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 78,95 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 33,61 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, 8,21 քառակուսի մետր արտաքին մակերեսով նկուղը և 2,53 քառակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-051-0001-0028 կադաստրային ծածկագրով 0,01151 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Կամո 5-րդ փողոց, 2/2 բնակելի տուն, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 20052024-08-0011) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 313625 (երեք հարյուր տասներեք հազար վեց հարյուր քսանհինգ) դրամ արժեքով, որից՝ 274836 (երկու հարյուր յոթանասունչորս հազար ութ հարյուր երեսունվեց) դրամը շինության արժեքն է, իսկ 38789 (երեսունութ հազար յոթ հարյուր ութսունինը) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Նիկողայոս Ռաֆիկի Առաքելյանին:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Նիկողայոս Ռաֆիկի Առաքելյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |