Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգի 12-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում 2024 թվականին իրականացվելիք տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հետևյալ սուբվենցիոն ծրագրերին՝
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ /2 փուլով/:
2) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի և Ազատան բնակավայրերի ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ:
3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ /2 փուլով/:
4) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրում մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներ /2 փուլով/:
5) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում խմելու ջրագծի հիմնանորոգման աշխատանքներ:
6) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրում կոյուղագծերի կառուցման աշխատանքներ /2 փուլով/:
7) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Հ.Հովսեփյան փողոցի ասֆալտապատման աշխատանքներ:
8) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան և Փոքրաշեն բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ:
9) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի և Առափի բնակավայրի հին թաղամասի գազաֆիկացման աշխատանքներ:
10) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Արևիկ բնակավայրի մշակույթի տան կառուցման աշխատանքներ /2 փուլով/:
11) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Այգաբաց բնակավայրի 2-րդ և 8-րդ փողոցների ասֆալտապատում:
12)Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան և Ազատան բնակավայրերի լուսավորության ցանցի թարմացում և ընդլայնում:
13)Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի շենքի հարակից պուրակի հիմնանորոգում:
14) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում:
15) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի Սուրբ Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատում:
16)Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ, Բասեն, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի սնող գազատարի կառուցում:
17) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի կարիքների համար ավտոգրեյդերի ձեռքբերում:
|