Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 1990 թվականի արտադրության T -170 մակնիշի թրթուրավոր տրակտորը (նույնականացման համար՝ 24019) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |