Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի «ա» ենթակետի, 35-րդ կետի «դ» ենթակետի, 35.1-րդ և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ Աննա Լևոնի Դարբինյանը 2025 թվականի հունիսի 6-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 38,17 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0040-0024 կադաստրային ծածկագրով 0,003817 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 38,17 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի արժեքը 10000 դրամի և շինությունների տարածագնահատման գոտիականության 0,0874 գործակցի արտադրյալի չափով, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-108-0040-0024 կադաստրային ծածկագրով, 0,003817 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, Բյուրակն թաղամաս 2-րդ խճուղի, 1-ին փակուղի, 1 ավտոտնակ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 21072025-08-0034), ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 53019 (հիսուներեք հազար տասնինը) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 33361 (երեսուներեք հազար երեք հարյուր վաթսունմեկ) դրամը շինության արժեքն է, իսկ 19658 (տասնինը հազար վեց հարյուր հիսունութ) դրամը՝ հողամասի, օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացի Աննա Լևոնի Դարբինյանին (ծնված 1986 թվականի հունվարի 29-ին):  
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝  
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:  
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:  
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Աննա Լևոնի Դարբինյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:  |