Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի <<ը>> ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 834-Ա հրամանով Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության <<Ախուրյանի կոոպշին>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման 2021 թվականի հունիսի 1-ի N ՇԱԹ-29/651 թույլտվությունը, 2021 թվականի հունիսի 1-ի NL-651 լեռնհատկացման ակտը և օգտակար հանածոյի արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով 2021 թվականի հունիսի 1-ի N Պ-651 ընդերքօգտագործման պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 13-ի N 258 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի անդեզիտների հանքավայրի անդեզիտաբազալտի «Կառնուտ-1» տեղամասում գտնվող, Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող (բնակավայր՝ Կառնուտ) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-053-0124-0004 կադաստրային ծածկագրով 1,83539 հեկտար մակերեսով և 08-053-0124-0018 կադաստրային ծածկագրով 2,74879 հեկտար մակերեսով հողամասերը անդեզիտաբազալտի արդյունահանում կազմակերպելու նպատակով, հիսուն տարի ժամկետով (մինչև՝ 2072 թվականի հուլիսի 1-ը), համապատասխանաբար 183539 (մեկ հարյուր, ութսուներեք հազար, հինգ հարյուր երեսունինը) և 274879 (երկու հարյուր, յոթանասունչորս հազար, ութ հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարներով, վարձակալական եղանակով օգտագործման տրամադրել Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության «Ախուրյանի կոոպշին» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (հետագայում՝ Ընկերություն)։
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանին.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հետ կնքել հողամասերի վարձակալության պայմանագրեր:
2) Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման՝ Ընկերության միջոցներով:
3. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասերի հատակագծերը կցվում են սույն որոշմանը: |