Ղեկավարվելուվ <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հիմք ընդունելով Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հաշվի առնելով <<Շիրակ>> սկաուտական հասարակական կազմակերպության նախագահ Ա․ Մխիթարյանի գրությունը՝ հասարակական կազմակերպության համար օդամղիչ զենք և ծախսվող նյութեր գնելու համար գումար տրամադրելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի «ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4657 հոդվածից (այլ կապիտալ դրամաշնորհներ) <<Շիրակ>> սկաուտական հասարակական կազմակերպությանը տրամադրել 196000 (մեկ հարյուր իննսուն վեց հազար) դրամ։ |