Քաղաքացի Վահագն Մանվելի Ղանդիլյանը (ծնված 04/01/1980 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի գյուղի, 1-ին փողոց, 1 հասցեի, 0,947079 հեկտար մակերեսով, 08-016-0137-0009 կադաստրային ծածկագրով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով։ Սեփականության իրավունքով Վահագն Մանվելի Ղանդիլյանին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի գյուղի, 1-ին փողոց, 1 հասցեի հողամասի վրա գտնվող, 85,51 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և 20,88 քառակուսի մետր արտաքին մակերեսով ջրավազանը կառուցվել են 2002 թվականին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում թիվ 27052020-08-0003 վկայականով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերի և 18-րդ կետի գ) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Առափի բնակավայրի (Շիրակի մարզ, 17-րդ գոտի) համար 0,0743 է և հիմք ընդունելով Վահագն Մանվելի Ղանդիլյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի գյուղի, 1-ին փողոց, 1 հասցեի հողամասի վրա 2002 թվականին կառուցված 106,39 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը և ջրավազանը ճանաչել օրինական սահմանված վճարների դիմաց:
2. Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված օժանդակ շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 15000 դրամ վճար և կիրառել 0,0743 գործակիցը:
3. Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է 118572 ( մեկ հարյուր տասնութ հազար, հինգ հարյուր յոթանասուներկու) դրամ։
4. Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 3-րդ կետով հաշվարկված գումարը չվճարելու դեպքում որոշումն համարվում է ուժը կորցրած:
5. Նույն հողամասի վրա գտնվող, 2002 թվականին կառուցված 134,75 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով անասնագոմը, դեզանոցը և շվաքարանը թողնել ինքնակամ։ Ինքնակամ կառույցների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունները և ռիսկերը կրում է հողամասի սեփականատերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
7. Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: