Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 3 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի բյուջետային ուղերձը հաստատելու մասին 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին 3.Կարեն Արշակի Արշակյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին 4.Վարդան Շահենի Իկիլիկյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին |