Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող վարելահողի վարձակալության իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու և պայմանները սահմանելու մասին» թիվ 240-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Որոշման վերնագրում «պետական» բառը փոխարինել «համայնքային» բառով,
2) Որոշման նախաբանում «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ և 14-րդ կետերի» բառերը հանել,
3) Որոշման 1-ին կետում «պետական» բառը փոխարինել «համայնքային» բառով, «08-053-0162-0003» թվերը փոխարինել «08-053-0166-0016» թվերով,
4) Որոշման 4-րդ կետը հանել: |