Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, 48-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ և 14-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
- Համաձայնություն տալ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող, 0.090714 հեկտար մակերեսով ջրային նպատակային նշանակության, ջրային հողատեսքի 08-0108-0118-0015 կադաստրային ծածկագրով հողամասը մրցութային կարգով վարձակալության տրամադրելուն:
- Հողամասը վարձակալությամբ օգտագործման տրամադրել տասը տարի ժամանակով:
- Տարեկան վարձավճարի չափը սահմանել 10000 (տասը հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել կազմել հողաշինարարական գործ և օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:
|