Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 32-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքացի Վեհանուշ Գուրգենի Ասատրյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի Նոր թաղամաս, 3-րդ փողոց, 37 հասցեի 08-061-0023-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,12089 հեկտար մակերեսով համայնքապատկան հողամասը, հավասար պայմաններով քաղաքացի Վեհանուշ Գուրգենի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Հայկավան բնակավայրի Նոր թաղամաս, 9-րդ փողոց, 11 հասցեի 08-061-0034-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,119 հեկտար մակերեսով հողամասի հետ փոխանակելուն՝ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալի ուղղման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակության մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:
3.Հողամասերի փոխանակման հավասար պայմանների ապահովման համար, փոխանակվող հողամասերի մակերեսների տարբերության՝ 0,00189 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 6370 (վեց հազար երեք հարյուր յոթանասուն) դրամը, քաղաքացի Վեհանուշ Գուրգենի Ասատրյանի կողմից ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջե: |