Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Սիրուշ Գրիգորի Թորոսյանը 2022 թվականի հոկտեմբերի 13-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 77,64 քառակուսի մետր արտաքին ընդհանուր մակերեսով ավտոտնակը և նույն ծավալի մեջ կառուցված նկուղը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0059-0012 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 0,00557 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրնական ճանաչված 77,64 քառակուսի մետր արտաքին ընդհանուր մակերեսով ավտոտնակը և նույն ծավալի մեջ կառուցված նկուղը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0059-0012 կադաստրային ծածկագրով հողամասում գտնվող 0,00557 հեկտար մակերեսով բնակավայրերի հողերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան, Ջրաշինարարների փողոց, 2-րդ անցուղի, 8/5 ավտոտնակ) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 161877 (հարյուր վաթսունմեկ հազար, ութ հարյուր յոթանասունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, որից 93867 Հայաստանի Հանրապետության դրամը շինության արժեքն է, իսկ 68010 Հայաստանի Հանրապետության դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Սիրուշ Գրիգորի Թորոսյանին (նույնականացման քարտ 009642141, տրված 2017 թվականի դեկտեմբերի 24-ին, 016-ի կողմից, բնակության հասցեն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Մուշ թաղամաս, շենք 4, բն30):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ մինչև օտարումը, համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: |