Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 190
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 124-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2022 թվականի N 124-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ (ԲՆԱԿԱՎԱՅՐ ԿԱՌՆՈՒՏ) ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 08-053-0124-0004 ԵՎ 08-053-0124-0018 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 1,83539 ՀԵԿՏԱՐ ԵՎ 2,74879 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՆԴԵԶԻՏԱԲԱԶԱԼՏԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ «ԱԽՈՒՐՅԱՆԻ ԿՈՈՊՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի  Հանրապետության  հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 81-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի  Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի հունիսի 1-ի թիվ 834-Ա հրամանով Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության «Ախուրյանի կոոպշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման 2021 թվականի հունիսի 1-ի N ՇԱԹ-29/651 թույլտվությունը, 2021 թվականի հունիսի 1-ի NL-651 լեռնհատկացման ակտը և օգտակար հանածոյի արդյունահանման և /կամ/ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով 2021 թվականի հունիսի 1-ի N Պ-651 ընդերքօգտագործման պայմանագիրը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվա­կանի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա­կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 13-ի N 258 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին

որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի անդեզիտների հանքավայրի անդեզիտաբազալտի «Կառնուտ-1» տեղամասում գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող (բնակավայր՝ Կառնուտ) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության 08-053-0124-0004 կադաստրային ծածկագրով 1,83539 հեկտար մակերեսով և 08-053-0124-0018 կադաստրային ծածկագրով 2,74879 հեկտար մակերեսով հողամասերը անդեզիտաբազալտի արդյունահանում կազմակերպելու նպատակով, հիսուն տարի ժամկետով (մինչև՝ 2072 թվականի հուլիսի 1-ը), համապատասխանաբար 183539 (մեկ հարյուր, ութսուներեք հազար, հինգ հարյուր երեսունինը) և 274879 (երկու հարյուր, յոթանասունչորս հազար, ութ հարյուր յոթանասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ տարեկան վարձավճարներով, վարձակալական եղանակով օգտագործման տրամադրել Հայաստանի սպառողական կոոպերատիվների միության «Ախուրյանի կոոպշին» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը (հետագայում՝ Ընկերություն)։

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար՝ Արծրունի Իգիթյանին.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հետ կնքել հողամասերի վարձակալության պայմանագրեր:

2) Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման՝ Ընկերության միջոցներով:

3. Համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասերի հատակագծերը կցվում են սույն որոշմանը:


Կողմ -23

ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՆԱՎՈՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՈՍԿԱՆՅԱՆ ԱՆԻ

ՈՍԿԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԾՐՈՒՆԻ ԻԳԻԹՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.36 Մբ) Որոշում թիվ 124-Ա
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner