Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանարպետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանարպետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է․
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող տեխնիկաներով և տրանսպորտային միջոցներով ծառայություններ մատուցել ֆիզիկական և իրավաբանական անձանց:
2. Մատուցված ծառայությունների դիմաց սահմանել վճարների հետևյալ դրույքաչափերը՝
1) բազմաֆունկցիոնալ էքսկավատոր (JCB 3cxeco), բազմաֆունկցիոնալ էքսկավատոր (CAT 426F2), Էքսկավատոր-բեռնիչ (GEHL BL 818S MANITOU GROUP), էքսկավատոր-բեռնիչ (CASE 570 ST), 1 ժամը՝ 13 000 դրամ, 1 օրը՝ 90 000 դրամ,
2) ավտոգրեյդեր (ԳՍ -10.07 ) 1 ժամը՝ 10 000 դրամ, 1 օրը՝ 70 000 դրամ,
3) ինքնաթափ մեքենա 15 տոննա տարողությամբ (ԿԱՄԱԶ65-115-026) մինչև 30 կիլոմետր տեղափոխելու դեպքում ներառյալ հետադարձը 15 000 դրամ, 30 կիլոմետրից ավելիի դեպքում՝ հաշվարկը կատարել նույն սկզբունքով։
4) ինքնաթափ մեքենա 4,5 տոննա տարողությամբ (ԳԱԶ 33098) մինչև 30 կիլոմետր տեղափոխելու դեպքում ներառյալ հետադարձը 12 000 դրամ, 30 կիլոմետրից ավելի դեպքում հաշվարկը կատարել նույն սկզբունքով։
5) աղբատար ինքնաթափ մեքենա (ԳԱԶՍԱԶ 3507) 1 ժամը՝ 5 000 դրամ, 1 օրը՝ 50 000 դրամ,
6) ջրատար՝ ջրցան (ԶԻԼ 130) 1 ժամը՝ 6 000 դրամ, 1 օրը՝ 60 000 դրամ,
7) ավտովերելակ (NISAN ATLEON 70.14, ISUZU ) 1 ժամը՝ 5 000 դրամ, 1 օրը՝ 30 000 դրամ,
8) ԳԼԴՈՆ АМКОДОР 6712В, 1 ժամը՝ 14 000 դրամ, 1 օրը 95 000 դրամ,
9) ինքնաթափ-բեռնատար–MAZ-555102-220 մինչև 30 կմ տեղափոխելու դեպքում ներառյալ հետադարձը 12 000 դրամ, 30 կմ-ից ավելիի դեպքում հաշվարկը կատարել նույն սկզբունքով։
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին.
սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող տեխնիկայով և տրանսպորտային միջոցներով ֆիզիկական և իրավաբանական անձանց ծառայությունների մատուցման կարգն ու ժամկետներն այն հաշվով, որպեսզի ծառայությունների մատուցման գործընթացը բացասաբար չանդրադառնա Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի առօրյա աշխատանքային գործունեության նկատմամբ:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչներին տրամադրել 20 տոկոս զեղչով։