Քաղաքացի Անդրանիկ Վաշիկի Մահտեսյանը (ծնված 11/04/1972 թվական) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի 17-րդ փողոց, 10 հասցեի 0,24394 հեկտար մակերեսով, 08-004-0014-0035 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված շինությունները օրինական ճանաչելու խնդրանքով:
Բաժնային սեփականության իրավունքով Անդրանիկ Վաշիկի Մահտեսյանին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի 17-րդ փողոց, 10 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 136,3 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակները և շվաքարանը կառուցվել են 1980 թվականին (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը): Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 111,68 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը, աստիճանահարթակը, պարիսպները և 32,02 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ հիմքը կառուցվել են 1980 թվականից 2020 թվականը (2001 թվականի մայիսի 15-ից հետո)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024JGR53G ծածկագրով:
Ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի, ա) և բ) ենթակետերի և 22.1 կետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Ազատան բնակավայրի (Շիրակի մարզ, 14-րդ գոտի) համար 0,1209 է և հիմք ընդունելով Անդրանիկ Վաշիկի Մահտեսյանի դիմումը՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի, Ազատան բնակավայրի 17-րդ փողոց, 10 հասցեի հողամասի վրա գտնվող, ինքնակամ կառուցված 136,3 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի տունը, աստիճանահարթակները և շվաքարանը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Նույն հողամասի վրա ինքնակամ կառուցված 111,68 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը, աստիճանահարթակը, պարիսպները և 32,02 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ հիմքը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:
3.Սույն որոշման 2-րդ կետով օրինական ճանաչված բնակելի նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի համար 10000 դրամ իսկ օժանդակ շինությունների յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի օրինականացման համար սահմանել 6000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,1209 գործակիցը։
4.Շինությունների օրինականացման համար հաշվարկված ընդհանուր վճարը կազմում է 119725 (մեկ հարյուր տասնինը հազար յոթ հարյուր քսանհինգ) դրամ։
5.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 4-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
6.Սահմանված կարգով նույն հողամասի վրա գտնվող 32,02 քառակուսի մետր արտաքին մակերեսով անավարտ հիմքը ավարտին հասցնելու համար տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ անհրաժեշտ նախագծային փաստաթղթերը մշակելու և շինարարությունն ավարտելու համար:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
8.Գույքայինիրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: