Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33.1-րդ կետի ա) ենթակետի, 35-րդ կետի ա) և ե) ենթակետերի, 35.1-րդ և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապս գյուղի բնակիչ՝ Գոհար Վոլոդյայի Խաչատրյանը 2024 թվականի դեկտեմբերի 9-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 38,62 քառակուսի մետր արտաքին մակերեսով հիմքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-052-0043-0017 կադաստրային ծածկագրով 0,02991 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 38,62 քառակուսի մետր արտաքին մակերեսով հիմքը՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի արժեքը 30000 դրամի և շինության տարածագնահատման գոտիականության 0,0743 գործակցի արտադրյալի չափով, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-052-0043-0017 կադաստրային ծածկագրով, 0,02991 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կապս, 6-րդ փողոց, 26 հիմք, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 06062025-08-0014), ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 186881 (մեկ հարյուր ութսունվեց հազար, ութ հարյուր ութսունմեկ) դրամ ընդհանուր արժեքով, որից՝ 86084 (ութսունվեց հազար, ութսունչորս) դրամը շինության արժեքն է, իսկ 100797 (մեկ հարյուր հազար, յոթ հարյուր իննսունյոթ) դրամը՝ հողամասի, օտարել ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ քաղաքացի Գոհար Վոլոդյայի Խաչատրյանին (ծնված 1972 թվականի ապրիլի 15-ին):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1) Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Գոհար Վոլոդյայի Խաչատրյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |