Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի 2024 թվականի նոյեմբերի 22-ի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4727 հոդվածից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հատկացված գումարներից 100000-ական /հարյուր հազարական/ դրամի չափով դրամական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսում» նախաձեռնության շրջանակում պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրված հետևյալ ուսուցիչներին՝
1) Հանրակրթական պետական չափորոշչի ներդրման և հանրակրթության ուսումնական հաստատություններին ցուցաբերած աջակցության համար՝
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գեղամ Սամվելի Պետրոսյանին:
բ.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության համակարգող Արսինե Մինասի Ամիրյանին:
2) Հանրակրթության բարեփոխումներին միտված ակտիվ գործունեության համար՝
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջաջուռի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Թամարա Արմենակի Սուվարյանին:
3) 2024 թվականի «Տարվա լավագույնները» մրցույթում հաղթող ճանաչվելու համար՝
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ուսուցիչ Անահիտ Սերյոժայի Մազմանյանին: