|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
11 հոկտեմբերի 2024 թվականի N 232-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՄԱՅԻՍՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 08-077-0108-0018 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով հողամասի սեփականատեր՝ Էդվարդ Տարոնի Մանուկյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրում գտնվող 08-077-0108-0018 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 0,6 հեկտար մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակություն՝ անասնապահական տնտեսություն հիմնելու և անասնագոմ կառուցելու համար:
2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: |
Կողմ -21 ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(504.68 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|