Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող թվով տասներեք կտոր հողամասերն` առավել արդյունավետ պահպանելու, բարելավելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով, դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել՝ համաձայն հավելվածի:
2.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օտարման մեկնարկային գները՝ համաձայն հավելվածի, որոնցում ներառված են նաև համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման նպատակով կատարված ծախսերը:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերն ըստ լոտերի օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն: |