Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N Կ-26122024-08-0043 որոշումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի Լեն-Գես թաղամաս, 2-րդ խճուղի 2-րդ շենքի թիվ 3 բնակարանը վարձակալ Վաչագան Զավենի Ավետիսյանի ընտանիքի երեք անդամներին նվիրատվություն կատարելու մասին թիվ 267-Ա որոշման 1-ին մասի 83,92 թիվը փոխարինել 88,02 թվով։ |