Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրչապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Գարիկ Լեռնիկի Հակոբյանը 2022 թվականի դեկտեմբերի 9-ի դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 447,8 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-076-0001-0033 կադաստրային ծածկագրով 0,04478 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 447,8 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 06122022-08-0024), ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող, 08-076-0001-0033 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի 7-րդ փողոց, 2/4 հասցեի, 0,04478 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 921124 (ինը հարյուր քսանմեկ հազար մեկ հարյուր քսանչորս) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, որից՝ 782754 Հայաստանի Հանրապետության դրամը շինության արժեքն է, իսկ 138370 Հայաստանի Հանրապետության դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Գարիկ Լեռնիկի Հակոբյանին (անձնագիր BA 1424132 տրված 2015 թվականի մարտի 3-ին, 064 - ի կողմից):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով: |