Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքացի Հրաչյա Արտուշի Կարապետյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի տարածքում գտնվող 08-077-0079-0090 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության, 0,01917 հեկտար մակերեսով 3-րդ խմբի համայնքապատկան վարելահողը, հավասար պայմաններով փոխանակել քաղաքացի Հրաչյա Արտուշի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող, համայնքային սեփականության հողամասի հարևանությամբ գտնվող, 08-077-0079-0087 կադաստրային ծածկագրով 0,00608 հեկտար մակերեսով և 08-077-0079-0088 կադաստրային ծածկագրով 0,01309 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, 3-րդ խմբի վարելահողերի հետ՝ քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող վարելահողի սեպաձևությունը վերացնելու և դրա օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին առաջարկել՝ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի փոխանակության մասին պայմանագիր և օրենքով սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման: |