Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2023 թվականի փետրվարի 22-ի N:02.1//01561-2023 գրությունը և Շիրակի մարզի «Հովիտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2023 թվականի փետրվարի 17-ի 1/59 գրությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությանը հատկացնել 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ,Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հովիտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆիզկուլտուրայի դահլիճի վերանորոգման համար:
|