Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթներով՝ որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի տարածքում գտնվող 08-007-0003-0001 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում նոր առաջացող 0,04628 հեկտար մակերեսով հատվածի գործառնական նշանակությունը փոխելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 686-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման վերնագրում, 1-ին կետում և 2-րդ կետում «0,04628» թվերը փոխարինել «0,043513» թվերով: