Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ դրույթներով և հիմք ընդունելով Գագիկ Վարդանյանի 2022 թվականի ապրիլի 20-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից «Հայրենիքի անմնացորդ նվիրյալները» գրքի տպագրության համար Գագիկ Վարդանյանին տրամադրել 50000/հիսուն հազար/ դրամ: |