Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ոսկեհասկ բնակավայրի տարածքում գտնվող համայնքային սեփականության 08-092-0095-0001 և 08-092-0095-0019 կադաստրային ծածկագրերով հողամասերի սահմաններում գտնվող 0,13279 հեկտար մակերեսով հողամասում 1955 թվականին կառուցվել է ինքնակամ համարվող արտադրական նշանակության անասնաշենք որը մինչ օրս տիրապետում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ՝ Վահան Մարզպետի Գրիգորյանը ով 2024 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան դիմում է ներկայացրել ինքնակամ կառույցն օրինականացնելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,13279 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված արտադրական նշանակության անասնաշենքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, որպես ինքնակամ կառույց հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024VY2ZRE ծածկագրով, չի գտնվում հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերով նախատեսված գոտիներում, կառույցի պահպանումը չի խախտվում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, այն կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 33-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 731-Ն որոշմամբ հաստատված «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող կառույցների նկատմամբ պետական կամ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման կարգի» 2-րդ, 3-րդ կետերի դրույթներով որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ոսկեհասկ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 08-092-0055-0001 և 08-092-0095-0019 կադաստրային ծածկագրերով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասերի սահմաններում գտնվող 0,13279 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված 453,78 քառակուսի մետր արտաքին մակերեսով արտադրական նշանակության անասնաշենքը ճանաչել օրինական և այն համարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված արտադրական նշանակության անասնաշենքը և դրանով զբաղեցված հողամասը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) ձեռք բերելու առաջարկություն անել տվյալ կառույցն իրականացրած անձին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ոսկեհասկ գյուղի բնակիչ՝ Վահան Մարզպետի Գրիգորյանին։
3.Անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականության իրավունքները ենթարկել պետական գրանցման: