Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի, Ախուրյան համայնքի ավագանու կանոնակարգի 47-րդ,48-րդ և 49-րդ կետերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝
1.Ստեղծել՝
1) ֆինանսավարկային և տնտեսական հարցերի Հանձնաժողով
2) մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի Հանձնաժողով
3) քաղաքաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսական հարցերի Հանձնաժողով
4) իրավական հարցերի Հանձնաժողով
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: