Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչներ Լիա Ազատի Ասոյանի,Անահիտ Սմբատի Բարսեղյանի, Կամո բնակավայրի բնակիչ Ռազմիկ Գևորգի Ղազարյանի, Կառնուտ բնակավայրի բնակիչ Նարինե Սոսի Հակոբյանի, Բենիամին բնակավայրի բնակիչ Հասմիկ Սամվելի Խաչատրյանի, Շիրակ բնակավայի բնակիչ Սեդա Վարդանի Առաքելյանի դիմումները և <<Ախուրյանի համալիր մարզադպրոց>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) 2024 թվականի մայիսի 30-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած աթլետիկայի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի բնակիչ Ռազմիկ Գևորգի Ղազարյանին՝ 80000 (ութսուն հազար) դրամ:
2) 2024 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած աթլետիկայի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝
ա․ 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Սյուզի Արմենի Դիլոյանին՝ 60000 (վաթսուն հազար) դրամ:
բ․ 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Գեղեցիկ Մասիսի Ասոյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
3) 2024 թվականի հունիսի 6-ին և 7-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած աթլետիկայի պատանիների Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝
ա․ 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի բնակիչ Մելինե Համլետի Ավետիսյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
բ․ 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բենիամին բնակավայրի բնակիչ Օկսեն Վարազդատի Գրիգորյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
գ. 3-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի բնակիչ Արման Վոլոդյայի Ավետիսյանին՝ 40000 (քառասուն հազար) դրամ:
4) 2024 թվականի հունիսի 24-ից 30-ը Սերբիայում կայացած հունահռոմեական ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրած Սեյրան Նիկոլայի Կիրակոսյանին՝ 150000 (մեկ հարյուր հիսուն հազար) դրամ, մարզիչ Խոսրով Վարդանի Մելիքյանին՝ 75000 (յոթանասունհինգ հազար) դրամ:
|