Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով, հաշվի առնելովՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և հիմք ընդունելով <<Կենտրոնական Շիրակ>> տեղական ակտիվ խմբի խորհրդի նախագահ՝ Մարտին Սարգսյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1․Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան գյուղի 1-ին փողոցի 29 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, հասարակական նշանակության մշակույթի տան 18 քառակուսի մետր մակերեսով, թիվ 5-րդ սենյակը 2 տարի ժամկետով, անհատույց , օգտագործման իրավունքով տրամադրել <<Կենտրոնական Շիրակ>>տեղական ակտիվ խմբին, աշխատանքային գործունեությունը Ախուրյան համայնքի տարածքում կազմակերպելու նպատակով։
2․Ախուրյան համայնքի ղեկավարին՝
<<Կենտրոնական Շիրակ>> տեղական ակտիվ խմբի լիազորված <<Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում>> հասարակական կազմակերպության նախագահ՝ Հռիփսիմե Պետրոսյանի հետ սահմանված կարգով կնքել տարածքն անհատույց օգտագործման տրամադրելու պայմանագիր։ |