Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17.1-ին կետի 2-րդ ենթակետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Կառնուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
2024 թվականի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայից 1-ին կարգի դիպլոմով պարգևատրվելու համար՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Կառնուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտուհի Ֆենյա Խաչիկի Բորիկյանին՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամ, ուսուցիչ Աղասի Արամի Ավագյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ:
|