Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշման 5-րդ կետի, կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի IV բաժնի 33-րդ և 43.1-րդ կետերի և կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշման կարգի 2-րդ կետի դրույթներով` որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեում 2024FAGYRT ծածկագրով հաշվառված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի բնակավայրից դուրս, թիվ 5 հասցեում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 0,24483 հեկտար մակերեսով համայնքապատկան հողամասի վրա գտնվող, 1980 թվականին կառուցված 1722,01 քառակուսի մետր արտաքին մակերեսով, որևէ տնօրինություն չունեցող և համայնքի գույքացանկում հաշվառված արտադրական նշանակության անավարտ անասնաշենքը համարել համայնքային սեփականություն և ճանաչել օրինական:
2.Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: