Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 19-ի թիվ 2 արտահերթ նիստի հետևյալ օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին 2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովների հանձնաժողովների կազմերը հաստատելու մասին 3.Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ախուրյան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների 2022 թվականի քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին 4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
|