Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 174-Ա
 

Զեկ. ՄԱՄԵԴ ՍԱԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 13 ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 13 բնակիչներին 2008-2014 թվականներին օրենքով սահմանված կարգով, կառուցապատման իրավունքով օգտագործման է տրամադրվել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր։ Հողամասերի վարձակալական պայմանագրերում նշված է, որ «Կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից սույն պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարվելու դեպքում /վճար նախատեսված լինելու դեպքում/ կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ տարեկան վճարի գումարի 10 /տաս/ տոկոսի չափով։»

Պայմանագրերում այդպիսի պայմանը խիստ դժգոհություն է առաջացրել պայմանագրերի կողմ հանդիսացող բնակիչների շրջանում, որոնք դիմել են համայնքապետարանի աշխատակազմ՝ վերանայելու նշված պայմանը։

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1 Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 13 բնակիչների կառուցապատման իրավունքով օգտագործման դրամադրված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալական պայմանագրերում կողմերի համաձայնությամբ կատարել նախատեսված տույժի գումարի չափի փոփոխություն՝ տույժի տարեկան վճարի գումարի 10 /տաս/ տոկոսի չափը փոխարինել 0,05 /զրո ամբողջ հինգ հարյուրերորդական/ տոկոսի չափով, համաձայն N 1 հավելվածի։

2Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 13 բնակիչների պայմանագրերի փոփոխումը կատարել կողմերի գրավոր՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ, որոնցից ծագող իրավունքները ենթակա են գրանցման անշարժ գույքի գրանցման պետական մարմնում։

3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի թվով 13 վարձակալներին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՄԵԴ ՍԱԼՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(10.89 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  Ամսաթիվ12/09/2025 10:49

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner