Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Արտակ Սերյոժայի Խաչատրյանը 2024 թվականի մարտի 20-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 22,68 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0040-0049 կադաստրային ծածկագրով 0,002268 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության, Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 22,68 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, 08-108-0040-0049 կադաստրային ծածկագրով, 0,002268 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, Բյուրակն թաղամաս, 2-րդ խճուղի, 1-ին փակուղի, 5 ավտոտնակ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 24012025-08-0017) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով, 31502 (երեսունմեկ հազար, հինգ հարյուր երկու) դրամ արժեքով, որից՝ 19822 (տասնինը հազար, ութ հարյուր քսաներկու) դրամը շինության արժեքն է, իսկ 11680 (տասնմեկ հազար, վեց հարյուր ութսուն) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Արտակ Սերյոժայի Խաչատրյանին (ծնված 18/06/1972 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Արտակ Սերյոժայի Խաչատրյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |